Արտահանողներին ավելացված հարկի արտարժույթի գերավճարների վերադարձն ավելացել է

15:00, Սպտ 12, 2017


Նախորդ տարվա համեմատ  արտահանողների ավելացված հարկի արտաժույթի գերավճարները վերադարձը ավելացել է շուրջ 7.9 միլիարդ դրամով, կամ աճը կազմել է շուրջ 16 տոկոս: Սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Հայաստանն ունի  արտահանման ծավալների աճ, ինչը նշանակում է , որ արտահանման աճին զուգընթաց ավելանում է նաև գերավճարների ավել վերադարձը»,- ասաց Միրումյանը:

Նրա խոսքով`դա պայմանավորված է ոչ միայն արտահանման աճով, այլև մի շարք այլ գործոններով:

«Այս տարի Կառավարության համապատասխան որոշմամբ մինչև 20 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկերի դեպքում գերավճարների վերադարձի ժամկետը սահմանվեց առավելագույնը չորս օր: Ինչ վերաբերում է 20 միլիոնից ավելի հայտերին, գերավճարների վերադարձի ժամկետը նույնպես նվազեցվեց, և միջին տևողությունը կազմում է 77 օր: Բացի այդ, տարեսկզբից օտարերկրյա անձանց ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձի սահմանաչափը նույնպես նվազեցվեց»,- ասաց Միրումյանը:

Նա նշեց, որ հարկային վարչարարության արդյունավետության արդյունքում կրճատվել են պետբյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերվող գերավճարները և ապառքները, ինչի արդյունքում 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 օգոստոս վերադարձվել է ավելի քան 56.4 մլրդ դրամ ԱԱՀ գումար:

«Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 22 միլիարդ դրամով նվազել են  հարկային գերավճարները, իսկ ապառքները նվազել են շուրջ 7.4 միլիարդ դրամով: Հարկային եկամուտների բարելավման և գերավճարների ու ապառքների նվազումը տեղի է ունենում այն պարագայում, երբ 47.8 տոկոսով նվազել են հարկային ստուգումները: Իհարկե, այստեղ մենք ավելի շատ ապավինել ենք անհատական  վերլուծություններով հսկողական գործիքակազմի կիրառման պրակտիկային, ինչպես նաև շատ կարևոր էր մոնիթորինգի կենտրոնի գործարկումը»,- ասաց Միրումյանը:

Դիտվել է՝ 5 անգամ