Կիպրոսի հարավային ափերին բնական գազ է հայտնաբերվել

14:13, Սպտ 12, 2017


Կիպրոսի հարավային ափերին հետախուզական հորատման արդյունքում բնական գազի ոչ մեծ հանքավայր է հայտնաբերվել: Այս մասին հայտնել Է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ հայտնաբերված հանքավայրը շատ մեծ չէ և պարունակում է 0.5 տրիլիոն խմ-ից քիչ ածխաջուր: Կիպրոսի Էներգետիկայի նախարար Յորգոս Լակոտրիպիսը հայտարարել է, որ այդ քանակությունը առևտրային առումով կենսունական դարձնելու համար բավական չէ, սակայն ամեն դեպքում այն «ոգևորիչ նշան» է, որը ցույց է տալիս, որ կարող է հայտնաբերվել նաև առավել մեծ քանակություն:

Հորատման աշխատանքներն իրականացրել են ֆրանսիական Total և իտալական Eni ընկերությունները:

Դիտվել է՝ 7 անգամ