ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում

17:30, Սպտ 5, 2017


Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղություններն են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները և ռազմական արդյունաբերությունը։

Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

Դիտվել է՝ 2 անգամ