Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում

12:39, Սպտ 4, 2017


Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջին տուրի առաջին պարտիայում Արոնյանի մրցակիցը Դանիել Կոուդերն է: Արոնյանը հաղթել է առաջին դասական պարտիայում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հրանտ Մելքոնյանը և Ռոբերտ Հովհաննսյանը պարտիան ավարտեցին ոչ-քի արդյունքով:

Դիտվել է՝ 3 անգամ