«Զվարթնոց»-ում կցուցադրվի «ֆանտոցի» իտալական կատակերգությունը

16:44, Օգս 30, 2017


«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է  ներկայացնել  համաշխարհային կինոարտադրության բարձրարժեք ֆիլմեր, որոնք միտված են երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությանը:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին համաշխարհային կինոյի սիրահարներին հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` բացօթյա կինոսրահում դիտելու իտալացի թատրոնի ու կինոյի դերասան, կատակերգու, ռեժիսոր  Պաոլո Վիլաջիոյի «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուի հիման վրա 1975 թ. էկրանավորված «Ֆանտոցի» կինոնկատակերգությունը:

«Ֆանտոցին» ժամանակին մեծ մասսայականություն է վայելել Արևելյան Եվրոպայում, ԽՍՀՄ-ում և մեծ ճանաչում է բերել Պ. Վիլաջոյին: Այն արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո», «Արծաթե ժապավեն» և «Ոսկե առյուծ» մրցանակներին:  Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10  ֆիլմ:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է՝ 3 անգամ