ՄԻՊ-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր

11:08, Օգս 29, 2017


Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկորրդ կարգի հաշմանադամ, դրանցում ընդգրկված չէ:

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես նաև՝ քաղաքացին Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումին չի կցել համապատասխան կարգի  հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթը:

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետարանը Պաշտպանին տեղեկացրել է, որ քաղաքացուն տրվել է առողջարանի ուղեգիր:

Դիտվել է՝ 12 անգամ