Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

15:38, Օգս 24, 2017


Հանրապետությունում օգոստոսի 25-29-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ինչպես  տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: