Ըմբշամարտի աշխարհի նոր չեմպիոն ունենք

23:20, Օգս 22, 2017


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը մրցում էր Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ: Մանուկյանը փայլեց տեխնիկապես և հաղթեց 5:0 հաշվով:

66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացնող Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտով հայ ըմբիշը մրցում էր ռուս Արտյոմ Սուրկովի հետ: Սակայն Ասլանյանը պարտվեց 1:2 հաշվով:

Մաքսիմ Մանուկյանը ծնվել է 1987 թվականին:Մանուկյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:

 

Դիտվել է՝ 70 անգամ