Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

17:50, Օգս 22, 2017


Հունահռոմեական ոճի ըմբիշ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնության եզրափակչում է:

80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն Աշխարհի առաջնության եզրափակչում է: Մեր ըմբիշը կիսաեզրափաչում 1 րոպե 55 վայրկյանում մաքուր հաղթանակ տարավ Եվրոպայի գործող չեմպիոն Զուրաբի Դատունաշվիլիի նկատմամբ: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևը:

Եզրափակիչները կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին:

Դիտվել է՝ 9 անգամ