Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին

17:32, Օգս 22, 2017


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը հանրապետությունում:

Դիտվել է՝ 16 անգամ