Հաշտարարի ինստիտուտը բիզնեսի համար կարևոր է. Լուսինե Թասալյան

16:52, Օգս 22, 2017


Կարո՞ղ եք նշել վեց  հիմնական  պատճառ,  թե ինչու է  ավելի արդյունավետ կորպորատիվ վեճերը լուծել   հաշտարարության  միջոցով:

-Այո, իհարկե: Հաշվի առնելով ներպետական և միջազգային  կորպորատիվ վեճերի լուծման  փորձի հիման վրա  կարող ենք հաշտարարության` որպես կորպորատիվ վեճերի լուծման  կիրառման համար  հիմնական  հետևյալ պատճառներ,  թվարկել.

  • Նախ, երբ խոսում ենք հաշտարարության առավելություններից անկախ վեճի իրավահարաբերությունից կամ վեճի բնույթից առաջին առավելությունն, որ կարող ենք ասել դա այն է, որ վեճը լուծվում է արդյունավետ  կարճատև ժամանակահատվածում:
  • Երկրորդ պատճառը կարող ենք ասել՝ հաշտարարության կողմերի համար համատեղ շահավետ, գործարար միջավայրին բնորոշ լուծում գտնելու հնարավորություն է:

Այս դեպքում կարծում եմ, որ  փոխշահավետ լուծման  արդյունքում վեճի լուծման պայմանները շատ է ձեռնտու երկու կողմերի համար էլ: Եվ այս իրավիճակում, եթե հաշտությունը   հաջողվեց ոչ միայն  լուծված կարող ենք համարել կողմերի միջև ծագած խնդիրն,  այլև  անխուսափելի է  գործարար հարաբերությունները բարելավումը և նույնիսկ հնարավոր է որոշ առավելություններ ձեռք բերել շուկայական հարաբերություններում կամ որ ավելի առաջնային է կխուսափեն ընկերությունների բարի համբավի անհիմն  շահարկվելուց:

  • Ծախսերի կրճատում,

Բիզնեսի համար   կարևոր է, որը գործընկերները կարողանան հաղթահարել այնպիսի  խնդիրները, ինչպիսիք են բիզնեսի ընդլայնումը, ռիսկերն ու ծախսերը շարունակական վերահսկողությունը:

  • Հարաբերությունների պահպանման հնարավորությունը

Կարծում եմ վեճերն  և դատավարությունն  առավել բացասական ազդեցությունը թողնում են նաև  գնորդների, գործընկերների միջև գործարար հարաբերություններում: Հաշտարարության միջոցով վեճերի լուծումը կողմերին օգնում է պահպանել հարաբերությունները:Անխոս  դրան նպաստում է նաև այն, որ հաշտարարությունը իրականացվում է գաղտնիության սկզբունքով:

  • Հաշտության գործընթացի ցանկացած փուլ իրականացվում է գաղտնիության սկզբունքով և կողմերը   օժտված են դա  օգտագործելու ունակությունով:

Հաշտարարության  ցանկացած փուլում  իրականացվում է գաղտնիություն  կիրառելով օրինակ՝ կարող է լինել  «Առևտրային գաղտնիքները» վեճի շուրջ, մասնավորապես փաթեթավորման կամ արտադրական  տեխնոլոգիայի միջև, աշխատանքների և այլն: Սակայն ցանկացած տեղեկություն, որը հնչել է հաշտության ցանկացած փուլում ընդհանուր նիստի կամ առանձին նիստի ժամանակ հաշտարարը գաղտնի է պահում:

  • և վերջապես վեճերի արագ լուծում

Վեճերի արագ լուծում,  չի նշանակում արագ ցանկացած հարաբերության կտրուկ և կոշտ խզում: Գործնականում անգամ տարիների ընթացքում անլուծելի թվացող վեճը կամ անլուծելի թվացող խնդիրները   հաշտարարության միջոցով կարող է արագ լուծվել անգամ մի քանի ժամվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, հաշտության մոտեցումը վեճերի լուծմանն առավել բնորոշ է  Շվեյցարիայի, Գերմանիայի  և այլ պետությունների մշակույթին, հիմնված լուծման որոնման փոխզիջման  հիման վրա: Հետևաբար, կարող ենք ասել վեճի լուծման  համար այնտեղ հարկավոր չէ բացառապես դատական ​​կարգավորման մոտեցումը: Վեճերի լուծման մշակույթը մեզանում ևս առկա է, սակայն ըստ իս անհրաժեշտ է, որ այն կատարվի բացառապես հաշտարարության ինստիտուտի միջոցով:  Ավելին, բացի ներպետական ընկերություններից /ռեզիդենտ/  կարող են  Հայաստանի Հանրապետությունում վեճեր ունենալ օտարերկրյա /ոչ ռեզիդենտ/ կազմակերպությունները, այդ իսկ պատճառով անհրաժեշտ եմ համարում  կորպորատիվ վեճերի լուծումը հաշտարարության միջոցով դարձնել բիզնես մշակույթի մասը:

Եզրափակելով վերոհիշյալ բոլոր հանգամանքները՝ հիմք են տալիս հաստատելու, որ հաշտարարությամբ վեճը լուծելու  զգալի առավելությունները կան:  Սակայն, չնայած դրան, հաշտարարությունը հազվադեպ է օգտագործվում հայաստանյան  գործարար շրջանառությունում  վեճերի լուծման համար: Միևնույն ժամանակ, միջազգային կորպորացիաների հաջող փորձը կարող է լավ խթան հանդիսանալ հայաստանյան վեճերի լուծման մոտեցման փոփոխման համար:

Դիտվել է՝ 74 անգամ