Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի Հանրապետության 26-ամյակի տոնական միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը

21:15, Օգս 21, 2017


Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ, ԼՂՀ  հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Դիտվել է՝ 8 անգամ