Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

20:22, Օգս 21, 2017


Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ: Օլիմպիական չեմպիոնը կիսաեզրափակչում շատ արագ գերազանցեց Ռուստամ Ասակալովին` 8:0 հաշվով:

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան Երևանի ժամանակով 21:00-ին:

Դիտվել է՝ 13 անգամ