Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում

17:47, Օգս 21, 2017


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ կատարվածսպանության փորձը՝ դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2017 թվականի օգոստոսի 14-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ էր ստացվել,որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԷդմոնՍեյրանի Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Է. Հարությունյանը հրազենայինվնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքին հարակից տեղանքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են թվով 2 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել` Էդմոն Հարությունյանին տուժող ճանաչելու մասին,առգրավվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելու պահին նրա հագուստները,նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ է.Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել խճուղու 64-րդ շենքի դիմաց՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայից. ենթադրյալ հանցագործություն կատարածանձը նստած է եղել վարորդի կողքի նստատեղին։ Վերջինիս ինքնությունը պարզվել է. նա Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1982թ.: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Վանաձորի 32-ամյա բնակիչ Ա.Շահինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է՝ 8 անգամ