Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով

15:42, Օգս 21, 2017


Հանրապետությունում օգոստոսի 22-26-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով: