«ԱՐԱՐ» ծրագիրը կօգնի Հայաստանի մարզերում զարգացնել հայ մշակույթն ու կանխել մասնագետների արտագաղթը

11:14, Օգս 21, 2017


«ԱՐԱՐ» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում մշակութային ոլորտների պահպանումը, տարածումը և հանրահռչակումը: Այն նաև աշխատատեղեր կստեղծի տեղացի մասնագետների համար և կօգնի կանխել արտագաղթը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանը:

«Այս ծրագրով ուզում ենք բոլոր գյուղերում ու քաղաքներում ստեղծել մշակութային միավորներ, վերականգնել մեր մշակութային կենտրոնները: Ուզում ենք երեխաներին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին, և այդ մշակույթով դառնալ ամուր, կուռ ժողովուրդ: «ԱՐԱՐ»-ի  մասնագետները մեր մշակութային կյանքը թարմացնող հերոսներն են լինելու»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելեց՝ վստահ է, որ ծրագիրը հաջողություն է ունենալու: Կարևորագույն ծրագրի սկիզբն ազդարարվում է Բերդավանից:

«Ծրագիրը ենթադրում է մշակույթի պահպանում, տարածում, զարգացում և հանրահռչակում տեղի մասնագետների ուժերով: Բերդավանում արդեն գտել ենք երկու մասնագետի՝ նկարչության և երգի, որոնք պատրաստելու են երեխաների  խումբ: ՀՀ մշակույթի նախարարությունը պայմանագիր կկնքի մասնագետների հետ, և երեխաները կսովորեն անվճար»,-ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանն ու հավելեց, որ ծրագրի նպատակը միայն մշակույթի պահպանումը չէ, այլ նաև մասնագետների արտագաղթի կանխումը:

Նրա խոսքով՝ կփորձեն Հայաստանի բոլոր համայնքները ներգրավել ծրագրի մեջ: Արդեն իսկ ներգրավված են Ուրցաձորը, Արզականը, Հացիկը, Դվինը և այլ համայնքներ:

«ԱՐԱՐ» ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը կկենտրոնանա մի քանի ոլորտների վրա` ազգագրական երգ ու պարկերպարվեստասեղնագործություն, կարպետագործությունդեկորատիվկիրառականարվեստ, խաչքարագործություն, գորգագործությունժանյակագործություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Տավուշի մարզի Բերդավան համայնքից: Մեկնարկին կայացավ համերգ «Սասնա ծռեր» ազգագրական երգիպարի խմբիԱրսեն Գրիգորյանի, ինչպես նաևտեղի ժողովրդական պարի խմբի մասնակցությամբ:

Դիտվել է՝ 14 անգամ