Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

17:33, Օգս 19, 2017


Հանրապետության տարածքում օգոստոսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: