Չինաստանում տեղի ունեցած նոր ուժգին երկրաշարժի հետեւանքով կան տուժածներ

10:43, Օգս 9, 2017


Առնվազն երեք մարդ Է տուժել օգոստոսի 9-ի առավոտյան Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Երեք գյուղացիներ են հոսպիտալացվել այն բանից հետո, երբ նրանց տունը փլվել Է ուժգին ցնցումներից: Այլ տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:

6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 07:27-ին (Երեւանի ժամանակով ժամը 3:27-ին) տեղի Է ունեցել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Բորո-Թալա-Մոնղոլյան գավառում:

Մեկ այլ երկրաշարժ՝ 7,0 մագնիտուդով, տեղի Է ունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանում: Դրանից հետո գրանցվել են շուրջ 770 հետցնցումներ: Ըստ վերջին տվյալների՝ երկրաշաժի զոհ Է դարձել 13 մարդ, տուժել Է 175 հոգի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: