Արցախի նախագահն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

14:18, Հլս 25, 2017


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն  եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` կառույցի ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են միության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 2 անգամ