Փաստաբան Լուսինե Սահակյանի մոր գործով դատական նիստը տարբեր պատճառներով հետաձգվում են

17:29, Հլս 13, 2017


Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, շարունակվում է Հերիքնազ Շիրինյանի հայցն ընդդեմ Լուսինե Սահակյանի գործի քննությունը:

Գործով այսօր նշանակված էր հերթական դատական նիստ, սակայն այն չկայացավ՝ նախագահողը գտնվում էր խորհրդակցական սենյակում:

Նշենք, որ արդեն 3-րդ դատական նիստն է, որ տարբեր պատճառներով չի կայանում կամ հետաձգվում է:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Շիրինյանը հանդիսանում է փաստաբան Լուսինե Սահակյանի մայրը:

Վերջինս դեռևս 2004 թվականին դիմել է Երևանի Արաբկիր և ՔանաքեռԶեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան և հանդես գալով որպես Երևանի Սևաստոպոլյան փողոցի 22-րդ տան բնակիչ, դիմումով հայտնել է, որ մշտական հաշվառված բնակվում է այդ տանը և հանդիսանալով այդ հասցեում գտնվող 720քմ. հողամասի մեկ երկրորդ բաժնի սեփականատերը` նշված հասցեում փաստացի իրեն են պատկանում նաև 311քմ. շինություններ և 34,6 գծամետր պարիսպ, որոնք, հանդիսանալով ինքնակամ կառույցներ, տիրապետվում և օգտագործվում են իր կողմից:
Ինչպես Լուսինե Սահակյանն է դատարանին հայտնել, վերոնշյալ ինքնակամ կառույցներն իրականացվել են ավելի քան տասը տարի առաջ, դրանցից բնակելի տան մի մասը կառուցվել է հարակից փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեի 10,6քմ. հողամասի վրա: Ըստ դիմումատուի, 10,6քմ. հողամասը պետք է ճանաչվի որպես տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով դրա, ինչպես նաև ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվի իր սեփականության իրավունքը:
Դատարանն էլ, առանց ներգրավելու այդ տունը, հողամասը և այլ գույքը իրական տիրապետողներին, հատկապես Լուսինե Սահակյանի մորը` տիկին Հերիքնազ Շիրինյանին, տիրազուրկ է ճանաչել այդ գույքը և ճանաչել Լուսինե Սահակյանի սեփականությունը:
Մեր որոշ տեղեկություններով պարզվում է, որ Երևանի Սևաստոպոլյան փողոցի 22-րդ տան հողամասի մի մասը Լուսինե Սահակյանի ազգականների կողմից Արգիշտի Կիվիրյանին տրված լիազորագրով, նույն Արգիշտի Կիվիրյանը օտարել է իր կին Լուսինե Սահակյանին:

Դիտվել է՝ 216 անգամ