Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ իրականացում. Կարեն Կարապետյան

14:00, Հլս 13, 2017


Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանըհանձնարարական տվեց բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ: Վարչապետը նշեց, որ ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ  գործունեության դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը։

«Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ՝ ՀՀ բնապահպանության նախարարին մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ»,-ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ, ըստ անհրաժեշտության, հարցը կարող է քննարկվել շահագրգիռ այլ մարմինների հետ։

Դիտվել է՝ 4 անգամ

Առնչվող թեմաներ