Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

11:35, Հլս 13, 2017


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու ամուր հիմքեր կան:

Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին ընդունելության համար և նախարարի հետ քննարկել քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 13 անգամ