Շրջվել է Երևան-Անապա ուղևորվող միկրոավտոբուսը. երեք ուղևոր հոսպիտալացվել է

20:16, Հլս 11, 2017


ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատ­ել են միջին ծանրության:

Դիտվել է՝ 17 անգամ

Առնչվող թեմաներ