Հայրավանքում հավատավորները հաղորդվեցին Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին

20:43, Հլս 10, 2017


Հայրավանքի ուխտի օրը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրավանք բերվեց Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը։Ինչպես  տեղեկացրին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, ըստ ավանդության, 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչը Աստվածորդու Խաչափայտի մասունքը բերել է Հայրավանք, որտեղ եւ այն պահվել է մինչեւ 19-րդ դարը։Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, թեմի քահանայից եւ դպրաց դասի մասնակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագին ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայոց բանակի ժամկետային զինծառայողներ, հավատավոր ուխտավորներ եւ զբոսաշրջիկներ։Հայրավանքում մատուցվեց սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի։Պատարագի ընթացքում քարոզով հանդես եկան Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը եւ հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, որից հետո հավատավորները սուրբ հաղորդություն ստացան։Պատարագի ավարտին կատարվեց Անդաստանի կարգ՝ նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։Հայրավանք այց կատարեց նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Դիտվել է՝ 25 անգամ

Առնչվող թեմաներ