Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է. Սենոր Հասրաթյան

20:21, Հլս 7, 2017


Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է: Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող <<ամենազոր>> բանակի այսօր ունեցած երևակայական <<հաջողությունները>> իրականի փոխարեն մատուցելու և դրանցով սեփական հանրությանը <<գոտեպնդելու>> ինքնախաբեությանը: ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու անգամ անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերի իրական զարգացումներին ու նաև հրապարակել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած մեր երեք զինծառայողների անունները: Ինչ վերաբերում է ալիևյան ագիտպրոպի ապատեղեկատվական կերակրամանից սնվող անգլուխների հրապարակումներին առ այն, թե իբր <<ադրբեջանական զինուժի թիրախային հարվածներից շարքից հանվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ>> , ապա դրանք ոչ այլ ինչ են, քան սեփական անզորությունը քողարկելու ճարահատյալ քայլ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 14 անգամ