Իբրահիմովիչը չի ընդունել Բեքհեմի ակումբի առաջարկը

15:55, Հնս 29, 2017


«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մերժել է Դեյվիդ Բեքհեմի ակումբի` «Մայամի Յունայթեդ»-ի առաջարկը:

Այս մասին գրում է AS-ը: Ամերիկյան «Մայամի Յունայթեդ»-ը 100 միլիոն եվրո է առաջարկել ֆուտբոլիստին և 4 տարվա պայմանագիր: Իբրահիմովիչը մերժել է ակումբին, քանի որ մտադիր է մնալ Եվրոպայում:

Զլատան Իբրահիմովիչը դեռևս վերականգնվում է ծանր վնասվածքից: Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին:

Դիտվել է՝ 16 անգամ