Ռուսաստանը դաշնակից է, բայց անվտանգության հարցում Հայաստանը հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի. ԱԳ փոխնախարար

14:21, Հնս 29, 2017


Հայաստանն անվտանգության հարցերում հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳնախարարի տեղակալ ՇավարշՔոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ հարցին:

«Չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», –  ասաց փոխնախարարը:

Վերջինս ընդգծեց, որ հենց այս տրամաբանությունից ելնելով է Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ:

Դիտվել է՝ 52 անգամ