Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

12:15, Հնս 29, 2017


ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ: