«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվեց և առաջիկայում կմիանա ՍԴՀԿ-ին

15:20, Հնս 17, 2017


«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Ինչպես  տեղեկացրին «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունից, համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել մի շարք բանաձևեր:

«Գիտակցելով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը և ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ

Համագումարը որոշեց

«Հայազն» կուսակցությունը  ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 16 անգամ