Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանում պեղումներ կանցկացվեն

18:29, Հնս 15, 2017


Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանում հունիսի կեսերին պեղումներ կմեկնարկեն:  Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ պեղումներն իրականացվելու են մասնավոր միջոցներով: «Մի անհատ պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել դամբարանի պեղումները, որոնց արդյունքում ակնկալվում է բացել արևելյան մուտքը»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով` մատուռի ներսն այսօր բաց է,  եւ այն վայրը, որտեղ պեղումներ են իրականացվելու,  վաղ շրջանի թեւավոր խաչեր կան. հնարավոր է, որ վաղ հայերեն արձանագրություններ եւս հայտնաբերվեն: «Չնայած կրած ավերածություններին՝ դամբարանի քարերի մեծամասնությունը հայտնաբերվել է ,եւ նրա վերականգնումը որեւէ խնդիր չի հարուցում: Կարելի է փաստել, որ այն Աղցքի արքայական դամբարանի եւ Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման  լավ պահպանված երրորդ կառույցն է վաղ քրիստոնեական հայկական մշակույթում»,-ասաց արշավախմբի ղեկավարը:

Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանն ավիրվել է 9-րդ դարի վերջերին:

Դիտվել է՝ 8 անգամ