Իրանը երկխոսության կոչ Է արել Քաթարին եւ Պարսից ծոցի երկրներին

20:33, Հնս 5, 2017


Իրանը երկխոսության կոչ Է անում Քաթարին եւ Պարսից ծոցի երկրներին: Այդ մասին, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Տարածաշրջանի պետությունների միջեւ տարաձայնությունների, ներառյալ Քաթարի ու նրա երեք հարեւանների միջեւ ներկայիս խնդրի լուծումը հնարավոր Է միայն քաղաքական եւ խաղաղ եղանակների եւ կողմերի միջեւ երկխոսության միջոցով»,-գործակալությունը մեջբերում Է Իրանի ԱԳ նախարար Բահրամ Հասեմիի խոսքը: Ավելի վաղ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին, որի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը, հայտարարել Է, որ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական երկրների որոշումը չի նպաստում ճգնաժամից Մերձավոր Արեւելքի դուրս գալուն: «Դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ սահմանները փակելու դարաշրջանը… ճգնաժամի կարգավորման ուղի չԷ… Ինչպես ես ավելի վաղ ասել եմ, ագրեսիան եւ կոռուպցիան կհանգեցնեն միայն անկայունության»,- նշել Է Աբութալեբին:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները հունիսի 5-ին հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ արաբական այս երկրների ներքին իրադրության ապակայունացման գործողությունների մեջ: Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եմենը եւ Լիբիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է՝ 20 անգամ