ԻՊ-ն ստանձնել Է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

11:06, Հնս 5, 2017


«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումն ստանձնել Է Լոնդոնում մարդկանց վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի զոհ Է դարձել յոթ մարդ: Այս հաղորդագրությունը ջիհադականները տարածել են իրենց հետ կապված Ամաք լրատվական գործակալության միջոցով, տեղեկացնում Է BBC-ին: Բրիտանիայի ոստիկանությունը եւ իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ հայտարարությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, հունիսի լույս 4-ի գիշերը ֆուրգոնը վրաերթի Է ենթարկել հետիոտների Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում: Ֆուրգոնը վարող չարագործները հասել են մինչեւ Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն:

Վերջին տվյալներով՝ յոթ մարդ զոհվել Է, 48-ը՝ հոսպիտալացվել, նրանցից 21-ի վիճակն օրհասական Է: Հարձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից: Ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է 12 մարդ:

Զոհվածների մեջ են երկու օտարերկրացիներ՝ Ֆրանսիայի եւ Կանադայի քաղաքացիներ: Վիրավորների թվում կան ոստիկանության չորս աշխատակիցներ: Ոստիկանությունը հայտնել Է, որ հարձակվողները եղել են երեքը, նրանք բոլորն սպանվել են պատահարի վայր ժամանած ոստիկանների կողմից: Հետաքննությունը նույնականացրել Է երեք հարձակվողներին, բայց նրանց անուններն առայժմ չեն հայտնում:

Վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 4-ին հայտարարել Է, որ, չնայած հարձակմանը, հունիսի 8-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները չեն հետաձգվի: Նախընտրական քարոզարշավը լրիվ ծավալով կվերսկսվի հունիսի 5-ին:

Դիտվել է՝ 11 անգամ