Տեղի ունեցավ « Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը (Տեսանյութ)

21:04, Մայիս 31, 2017


ՙԵրբ ցեղասպանությունը իրականացվեց ոչ ոք հարց չտվեց, թե ինչ եղան որբերը՚,- այս մասին նշել է ՙՆարեկացի՚ արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: Միության օժանդակությամբ այսօր մայիսի 31-ին տեղի է ունեցել Շանթ Մարտիրոսյանի «Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որին նախորդել է օրեր առաջ Մատենդարանում տեղի ունեցածՙ Ավրորա՚ մրցանակաբաշխության մասնակցիների համար:

Ֆիլմը նկարահանվել է Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Շանթ Մարտիրոսյանի և բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսոր Ջորջ Բիլարդի կողմից:

Ֆիլմը պատմում է հայ որբերի մասին, ովքեր ցեղասպանությունից հետո տարածվել են աշխարհով մեկ և ինտեգրվել այդ հասարակություններին:

ՙՆարեկացի՚ միության հիմնադիրը հայտնել է, որ ԱՄՆ-ի օգնությունը հայ որբերին կապված է բացառապես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գործունեության հետ: ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ որբերին՝ ստեղծելով բարեգործական կազմակերպություններ, որոնք զբաղված էին ոչ միայն ցեղասպանություն վերապրած հայ մանուկների ապահով վայրեր տեղափոխելու գործով, այլ նաև օգնում էին, որպեսզի նրանք սոցիալիզացիայի ենթարկվեն, ձեռք բերեն արհեստներ, տիրապետեն լեզվին և այլն:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ տեղի ունեցավ ցեղասպանությունից հետո փրկված որբերի բացառիկ լուսանկարների ցուցահանդես:

«Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» ֆիլմի ցուցադրության ավարտին Նարեկ Հարությունյանը Շանթ Մարտիրոսյանին պարգևատրել է շնորհակալագիր-պատվոգրով և Նարեկացի արվեստի միության նշանով:

 Տեսանյութը

 

Դիտվել է՝ 56 անգամ