Մարտին Շուլցը Թրամփին մեղադրել Է քաղաքական շանտաժի մեջ

17:59, Մայիս 29, 2017


Սոցիալի դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել Է քաղաքական շանտաժի մեջ: Այդ մասին, գրել Է Tagesspiegel թերթը:

«ԱՄՆ-ի նոր նախագահը շեշտը դնում Է ոչ թե միջազգային համագործակցության, այլ մեկուսացման եւ ուժեղի կարծեցյալ իրավունքի վրա»,- հայտարարել Է Շուլցը այն նյութում, որը պատրաստվել Է հրատարակման համար:

Կանցլերի թեկնածուի կարծիքով՝ America first քաղաքականությունը սոսկ ոտնձգություն Է առեւտրի ազատության սկզբունքի դեմ:

«America first-ը, թրամփյան տրամաբանությամբ, նշանակում Է նահանջ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, որի շուրջ դժվարությամբ հաջողվեց համաձայնության գալ, ՄԱԿ-ի ապամոնտաժում, քաղաքական շանտաժ՝ միջազգային դիվանագիտության փոխարեն»,- ասում Է նա:

Բացի այդ, Շուլցը հորդորում Է եվրոպացիներին՝ չենթարկվել սպառազինությունների ավելացման Թրամփի տրամաբանությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է՝ 8 անգամ