«Ծառուկյան» դաշինքը կհայտարարի ԱԺ փոխնախագահի, խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունները

16:10, Մայիս 17, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» դաշինքի համամասնական և տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորների հանդիպումը: Հանդիպման ընթացքում  որոշվելու է, թե դաշինքն ում թեկնածությունն է առաջադրելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ անդամ, «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը: «Որոշվելու է նաև, թե ով է ղեկավարելու խմբակցությունը և ով է լինելու խմբակցության քարտուղարը»,- ընդգծեց Բոստանջյանը:

Անդրադառնալով իշխող քաղաքական ուժի հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին` Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ պետության համար կարևոր հարցերում «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի թե իշխանության, թե ընդդիմության հետ:

Դիտվել է՝ 9 անգամ