Հատված մի գրքից․ Արծրուն Հովհաննիսյան

14:14, Ապր 28, 2017


Ինչպես նշեցինք, ԱՀՊ-ից հետո աշխարհում տեղի ունեցան մի քանի պատերազմներ, որոնք կարելի է անվանել ռազմատեսական մտքի և սպառազինության ստուգման պատերազմներ, քաղաքական առումով էլ` ուժերի վերդասավորման պատերազմներ: Դրանք էին հիմնականում իսպանական պատերազմը, Ճա¬պո¬նիայի նվաճողական գործողությունները, արևի երկրի դեմ ԽՍՀՄ-ի վարած կարճատև մարտական գոր¬ծողությունները և ֆիննական պատերազմը: Դրանցից մասշտաբայնությամբ հատկապես աչքի է ընկնում վերջին պատերազմը:
………………………….Ինչևէ, հպարտ ֆինները չհամաձայնեցին, և սկսվեց պատերազմ:
Խորհրդային ուժերը տարբեր տեխնիկաների քանակով ֆիննական ուժերին գերազանցում էր 5-ից մին¬չև մի քանի տասնյակ անգամներ : 1939թ. նոյեմբերին սկսվեցին մարտական գործողությունները: Ի սկզբանե ԲԳԿԲ-ի կորուստներն աննկարագրելի շատ էին : Ֆիննական բանակը վարում էր ոչ դասական, պարտիզանական պատերազմ` օգտագործելով արագ շարժումները` դահուկներով և հարվածները խորհրդա¬յին զորամիավորումների թևերին: Ըստ էության` մենք այստեղ կարող են դիտարկել ժամանա¬կակից հիբրիդային պատերազմի տարրերը, քանի որ կիրառվում էին դասական և ոչ դասական բնույթի մարտական գործողություններ: Կարմիր բանակի ապահովումը կաղում էր լրջորեն, զորքերը միայն մարտերի 10-11-րդ օրն ստացան ձմեռային երկարաճիտք կոշիկները: Հարձակումը շատ արագ կանգ առավ` վերածվելով դիրքային մարտերի: Հրամանատարները հանվում էին իրենց պաշտոններից, շատերը, բնականաբար, գնդակահարվում էին, ոմանք ինքնասպան եղան: Խորհրդային զորքերի մեջ սկսվեցին դասա¬լքության դեպքերը: Հրամանատարությունն ստեղծեց պատժող ստորաբաժանումներ : Մեկ տարի անց նման ստորաբաժանումները կդառնան սովորական բան: Մարտ ամսի առաջին օրերին արդեն ուժերի հարաբերակցությունը կազմում էր 6-7:1, այն էլ` միայն կենդանի ուժի դեպքում:
Մինչև 1939թ. դեկտեմբերի 25-ը խորհրդային զորքերը հաղթահարում էին օպերատիվ գոտու արգելա¬փա-կոցները և փորձեցին ընթացքից ճեղքել «Մաներհեյմի գիծը», սակայն խորհրդային 7-րդ բանակի հրա¬մա-նատարությունը ռազմական գործողությունների կազմակերպման ժամանակ մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեց: Մասնավորապես ճակատում ուժերը բաշխել էին գրեթե հավասարաչափ, ինչի հետևանքով մինչև դեկտեմբերի 12-ը բանակի զորամասերը կարողացան առաջանալ միայն 65կմ (5կմ/օր): Ռազմ¬ար¬վեստի տարրական պահանջները չէին կատարվում, ճեղքման համար անհրաժեշտ քայլեր չէին արվում, ու զորաշարժեր գրեթե տեղի չէին ունենում:
Պատերազմի սկզբում ռազմական գործողությունները ցույց տվեցին Կարմիր բանակի կազմակեր¬պա¬կան, նախապատրաստական, ռազմագործողության ու մարտի վարման գործում առկա սխալները: Օպերա¬տիվ արգելափակման գոտում մարտ վարելու 1936թ. Խորհրդային կանոնագրքի պահանջները չէին համա¬պատասխանում ռազմական գործողությունների` թատերաբեմի առանձնահատկություններով պայմանա¬վորված դժվարին պայմաններին: Հատկապես ակնառու էին զորատեսակների անբավարար փոխգործողու¬թյունները: Այսպես`
• Օդուժը գործում էր պաշտպանության խորքի նպատակակետերի ուղղությամբ և անմիջապես մար¬տա¬դաշտում չէր աջակցում հետևակին:
• Հրետանին իր կրակի խտությամբ չէր համապատասխանում հակառակորդի պաշտպա¬նու¬թյունը ճնշելու պահանջներին:
• Հրետանին կրակը վարում էր տարածքների, այլ ոչ թե հետախուզված թիրախների ուղղությամբ:
• Արգելափակոցներում տանկերի համար չէին նախապատրաստվում բավարար քանակությամբ ան¬ցումներ: Այսինքն` որպես ռեսուրս էին կիրառվում, որպեսզի պայթելով անցումներ բացեն հետևակի հա¬մար:
Այս ամենի հետևանքով հետևակը հաճախ ստիպված էր լինում գրոհել հակառակորդի պաշտպա¬նու¬թյան չճնշված հանգույցները` գրոհը սկսելով մեծ հեռավորություններից և դանդաղ տեմպով` դրանով իսկ դառնալով հեշտ խոցվող թիրախ ֆիննական հետևակի, դիպուկահարների և հատկապես հրետանու հա¬մար: Խորհրդային որոշ դիվիզիաներ անգամ սառույցների վրա սովահար եղան:
1940թ. հունվարի 7-ին (առաջին լուրջ անհաջողություններից հետո) բարձր հրամանատարությունը մեծ կազմակերպչական փոփոխություններ կատարեց, ստեղծվեց Հյուսիսարևմտյան ռազմաճակատը (8-րդ և 13-րդ բանակներ): Զորքը վարժեցվում էր ուսումնական հատուկ դաշտերում. ծանոթանում էին տեղան¬քին, մշակվում էին հատուկ հրահանգներ, որոնցով կառուցվում էին մարտակարգերը, սերտորեն համագոր¬ծակցելու միջոցները: Առաջիկա հարձակումն ինժեներական և հետախուզական առումով մանրամասն նա¬խապատրաստվեց: Գլխավոր հարվածի ուղղության վրա (40կմ ճակատով) կենտրոնացվեց ուժերի 60%-ը, հրետանու ավելի քան 2/3-ը: Դրանով ապահովվեց 2,5-4 գումարտակ/կմ և 40-70 միավոր հրետանի/կմ միջին խտություն: Բետոնե ամրաշինական կառույցները գրավելու համար ստեղծվում էին գրոհային խմբեր: Կար¬միր բանակը իր սխալներից հետո փորձում էր իրավիճակը շտկել և կատարում էր բավականին գրագետ նա¬խապատրաստություն:
Հարձակումից հետո` փետրվարի 17-ին, «Մաներհեյմի գծի» գլխավոր գոտին ճեղքվեց շնորհիվ հրետանու գրագետ կիրառման, որը ղեկավարում էր հայազգի զորավար Պարսեղովը: Սակայն նա¬հան¬ջող ֆիննական զորքերի հետապնդման համար ստեղծված 2 շարժական խմբերը (մեկական տանկային բրիգադ և հրաձգային գունդ) չկարողացան առաջ անցնել և մարտեր էին վարում հրաձգային միավորում¬ների հետ նույն գծում: Այսինքն` ճեղքելը հաջողվեց մի կերպ, սակայն լուրջ հաջողություններ չկարողացան զարգացնել նույնիսկ մարտավարական խորության վրա:
Մարտի 4-ին 70-րդ դիվիզիան Ֆիննական ծոցի սառույցների վրայով անսպասելի անցավ հակա¬ռա¬կորդի թիկունքը և ռազմահենադաշտ գրավեց Վիբորգից հյուսիս-արևմուտք ընկած տարածքը: Զարգաց¬նելով հաջողությունը` մարտի 13-ի գիշերը գրավվեց Վիբորգ ամրոցը: Պատերազմը մոտեցավ իր ավարտին:

Մարտի սկզբին կողմերը փորձեցին վարել բանակցությունների և ավարտել պատերազմը: Ֆինլան¬դիա¬յի դեպքում դա հասկանալի էր, իսկ ԽՍՀՄ-ն իր հերթին խուսափում էր արևմտյան երկրների միջա¬մտությունից, քանի որ նրանց կողմից աջակցությունը հետզհետե մեծանում էր: Տեղեկություններ կան, որ ԽՍՀՄ-ն Շվեդական դեսպանության միջոցով դիմել է բանակցություններ սկսելու համար : Սա միան¬գա¬մայն տրամաբանական էր, քանի որ նման դիմադրության պայմաններում երկիրը գրավելու և խորհրդային կարգեր հաստատելու մասին խոսք լինել չէր կարող:

Կարմիր բանակի կորուստները կազմեցին 125-131 հազար զինծառայող, իսկ ֆիննական բանակը կորցրեց 25-30 հազար զինծառայող:
Պատերազմի կարևորագույն արդյունքը եղավ սահմանը Լենինգրադից 150կմ-ով հեռացնելը: Բացի այդ, ԽՍՀՄ-ին անցան Ֆիննական ծոցի որոշ կղզիներ, և ԽՍՀՄ-ն նաև Խանկո թերակղզին 30 տարով վար¬ձա¬կալելու իրավունք ստացավ: Ֆիննական բանակի հերոսությունը այնքան ակնհայտ էր, որ երբ Ֆին¬լանդիան` որպես պարտված Գերմանիայի դաշնակից, կարող էր օկուպացվել, ապա արևմտյան երկրները դա թույլ չտվեցին:
1940թ. ապրիլի 14-17-ը խորհրդային բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարությունը խորհրդակցություն հրավիրեց և փորձեց անկեղծորեն գտնել այս տապալման պատճառը: Որոշ հրամա¬նատարներ, այդ թվում նաև ապագա ռազմաճակատի հրամանատար գեներալ Դ. Պավլովը, անկեղծորեն նշեցին, որ սա Ստալինյան բռնաճնշումներով հրամկազմին կոտորելու հետևանքներն են: Մյուսները այն¬քան էլ անկեղծ չեղան և շատ արագ աչք փակեցին թերությունների վրա:
Պատերազմը վեր հանեց խորհրդային ռազմական տեսության կտրվածությունը պրակտիկայից` հատ¬կապես ԶՈՒ-երի պատերազմին նախապատրաստելու խնդրում: Կարմիր բանակի մարտական պատ¬րաստության համակարգը հետ էր մնում ժամանակի պահանջներից: Հատկապես ցածր էր կրտսեր հրամա¬նատարների պատրաստվածության մակարդակը: Եվ չնայած դրա ակնհայտությանը` Ստալինը իր խոս¬քում կրկին խաբեց ինքն իրեն ու հրամկազմին` հայտարարելով, որ իրենք հաղթել են ու հաղթել ոչ միայն փոքր ֆիններին, այլև ամբողջ արևմտյան ռազմական համակարգին:
Չնայած դրան` Ստալինը 1940թ. մայիսին պաշտպանության ժողկոմի պաշտոնից հեռացրեց խորհրդա¬յին ամենաանհեռատես զորավարներից մեկին` Կլիմենտ Վորոշիլովին, ում գաղափարները հա¬մա¬պատասխան ժամանակի պահանջներից դուրս էին: Նա փաստացի տապալել էր խորհրդային բանակի վերազինման ու վերաստեղծման ամենածավալուն նախագիծը, որը ժամանակին իրականացնում էր մար¬շալ Մ. Տուխաչևսկին: Ժողկոմ նշանակվեց Հյուսիսարևմտյան ռազմաճակատի հրամանատարի պաշտո¬նում իրեն լավ կողմերով դրսևորած Տիմոշենկոն, իսկ շտաբի պետ` նույն կերպ աչքի ընկած գեներալ Կ. Մերեցկովը: Ստալինը բանակի թիմը փոխեց, որպեսզի սպառազինման նոր փուլը գոնե չտապալեն: Իսկ ավելի խորքային փոփոխությունների համար նույն թվականի օգոստոսին Կարմիր բանակում վերջապես հաստատվեց հրամանատարական ղեկավարություն, իսկ ամենակարող կոմիսարները դարձան տեղա¬կալներ: Կարմիր բանակը փաստացի գնաց նոր բարեփոխումների ու վերազինման:

Շարունակելի….

Արծրուն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 40 անգամ