Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության քայլերթին Լոս Անջելեսում

12:47, Ապր 25, 2017


Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին քայլերթին:

Ռոուզին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած երթին: «1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվել են: Մեծ հարգանք եմ տածում հայերի նկատմամբ, ովքեր ամեն տարի պահանջում են արդարություն»,- գրել է Ռոուզին:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ երկրների, նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհո ւրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.:

Դիտվել է՝ 13 անգամ

Առնչվող թեմաներ