Հայերը երբեք չեն մոռացել պատմության սարսափելի էջերը. Մարսելում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

22:40, Ապր 24, 2017


Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Սեն-Ժուլիեն շրջանում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Մարսելահայերը նաև բողոքի ցույց կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսարանի շենքի առջև` պահանջելով «Արդարություն և փոխհատուցում»:

«Հայերը երբեք չեն մոռացել իրենց պատմության սարսափելի էջերը: Մարսելում, որտեղ առկա է մեծ համայնք, հայերը հիշում են տխուր տարելիցն ամեն տարի: Այսօր առավոտյան շուրջ 1300 հայ` տարբեր պաշտոնատար և հայտնի անձանց հետ հավաքվել էին Սեն-Ժուլիենում` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին»,- գրել է France3-ը:

«Նոր սերունդ» կազմակերպության հայազգի երիտասարդները միջոցառման ժամանակ պահանջել են թուրքական կառավարությունից ճանաչել Ցեղասպանության փաստը:

Ապրիլի 23-ին մարսելի 12-րդ թաղամասում բացվել է Վիգեն Ավետիսի հեղինակած հուշարձանը, որը ներկայացնում է «հայ մորը` գրկած իր 4 որդիներին»:

Դիտվել է՝ 25 անգամ