Չեռնոգորիայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն է իրականացվել

18:29, Ապր 24, 2017


Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Չերնոգորիայի հայ համայնքի նախաձեռնությամբ Բուդվայի մերձակա Սբ. Աստվածամայր հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների:

Արարողությանը ներկա էին ինչպես տեղի հայեր, այնպես էլ սերբեր, չեռնոգորացիներ, գերմանացիներ, ռուսներ, ուկրաինացիներ և չեչեններ:

Դիտվել է՝ 7 անգամ

Առնչվող թեմաներ