Ուիլ Սմիթին առաջարկել են ջինի դերը Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմում

19:05, Ապր 20, 2017


Disney կինիոընկերությունն ամերիկացի դերասան Ուիլ Սմիթին առաջարկել Է ջինի դերն «Ալադինի» ադապտացիայում: Ստուդիան բանակցություններ Է վարում դերասանի հետ:
Նոր նախագիծը հայտարարվել Է որպես ֆիլմ-մյուզիքլ: Ռեժիսորը կլինի Գայ Ռիչին, որի նկարահանել Է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Խաղաթղթեր, փող, երկու հրացան», «Մեծ խաղագումար» եւ «Ռոք ն ռոլ պարողը»:
1992 թվականին Disney-ը թողարկել Է «Ալադին» լիամետրաժ մուլտֆիլմը: Կինոժապավենն ստեծվել Է «Հազար ու մի գիշեր» արաբական միջնադարյան պատմությունների ժողովածուի համանուն գործող անձի մասին հեքիաթի մոտիվներով: Անիմացիոն կինոնկարում ջինին հնչյունավորել Է դերասան Ռոբին Ուիլյամսը:
Դիտվել է՝ 85 անգամ

Առնչվող թեմաներ