Լանա Դել Ռեյը թողարկել Է Lust For Life երգի հոլովակը

16:55, Ապր 20, 2017


Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը երաժշտական հոլովակ Է թողարկել Lust For Life կոմպոզիցիայի համար, որը ձայնագրվել Է կանադացի The Weeknd փոփ-երաժիշտի հետ համատեղ: Հոլովակը հրապարակված Է երգչուհու YouTube-ալիքում:
Տեսահոլովակը նկարահանված Է սեւ-սպիտակ գամմայով: Դրանում Լանա Դել Ռեյը եւ The Weeknd-ը գիշերային հանդիպում են կազմակերպում Լոս Անջելեսում՝ Hollywood գրության մոտ:
Lust For Life-ի թրեքը ներառվելու Է երգչուհու համանուն ալբոմում: Սկավառակի ռելիզի ամսաթիվը չի բացահայտվում:
Ապրիլին ավելի վաղ Դել Ռեյը երգի մի հատված Է հրապարակել, որը գրվել Է ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հակամարտության ազդեցության ներքո: Փետրվարին երգչուհին թողարկել Է Love անվանումը կրող սինգլը:

Դիտվել է՝ 34 անգամ