Ջուլյա Ռոբերտսը մոլորակի ամենագեղեցիկ կինն Է ճանաչվել People հանդեսի վարկածով

19:25, Ապր 19, 2017


Ամերիկացի դերասանուհի Ջուլյա Ռոբերտսը մոլորակի ամենագեղեցիկ կինն Է ճանաչվել People ամերիկյան հանդեսի վարկածով:
«26 տարի Է անցել այն ժամանակվանից, երբ Ջուլյա Ռոբերտսն առաջին անգամ հայտնվեց People-ի համարի շապիկին, որը նվիրված Էր «աշխարհի ամենագեղեցիկ կանայք» վարկանիշին, եւ նա առաջվա պես մնում Է մեր սիրելի սիրունիկը»,-գրում Է հանդեսը իր ինտերնետ-Էջում զետեղված հոդվածում:
Հրատարակությունն ակնարկում Է 1990 թվականին Էկրան բարձրացած «Սիրունիկը» նշանավոր ֆիլմի անվանումը, որում գլխավոր դերը կատարել Է Ռոբերտսը:
49-ամյա դերասանուհին վերջին քառորդ դարի ընթացքում հինգերորդ անգամ Է Երկրի ամենագրավիչ կինը ճանաչվել ըստ People-ի ամենամյա վարկանիշի արդյունքների: «Հինգերորդ անգա՞մ: Դա անչափ հաճելի Է»,-ասել Է նա հանդեսին տված հարցազրույցում՝ հասկանալ տալով, որ ինքը նման հաշվարկներով չի զբաղվել:
Հարցին՝ հուզվում Է արդյոք, Ռոբերտսը պատասխանել Է. «Հիմա կսկսեմ հուզվել: Այնպես որ կանգ առնենք այն բանի վրա, որ դա պարզապես հաճելի Է»:
2016 թվականին People հանդեսը մոլորակի ամենագեղեցիկ կինն Էր ճանաչել ամերիկացի մեկ այլ դերասանուհու՝ Ջենիֆեր Էնիսթոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Դիտվել է՝ 39 անգամ

Առնչվող թեմաներ