Սեյրան Օհանյան. Քվեարկել եմ արդար, ազնիվ Հայաստան կերտելու օգտին

12:54, Ապր 2, 2017


ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քվեարկել է «արդար, ազնիվ, զարգացող տնտեսությունով եւ բարեկեցիկ կյանքով Հայաստան կերտելու համար»: Սեյրան Օհանյանն ասել է, որ դաշինքը տեղյակ է ընտրախատումների մասին եւ իր գնահատականներն է պատրաստում: