Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

18:49, Մրտ 24, 2017


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Ալավերդիում տղամարդու մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

2017թ. մարտի 23-ին` ժամը 18:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ Դեբեդ գետում͵ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է վերջինիս ինքնությունը͵ ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973 թվականին։

Նախնական տվյալներով՝ տղամարդը 2017թ. մարտի 23-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 59-րդ հասցեում գտնվող բանկի դիմացի պատի վրայից  նետվել է Դեբեդ գետը:

Պարզվել է, որ տուժողը հաշվառված է եղել «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ, և ընդունել է հոգեմետ դեղորայք։

Տղամարդու մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: