Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը կգլխավորի խաղաղության աղոթքը

13:13, Մրտ 13, 2017


Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կգլխավորի հանուն խաղաղության ամենամսյա աղոթքը, որը կազմակերպել Է Սուրբ Էգիդիայի համայնքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է , AnalitikaUA.net-ին հայտնել Է քահանա Կարապետ Ղարիբյանը:

«Մարտի 15-ին Սուրբ Ալեքսանդրի տաճարում կկայանա հանուն խաղաղության ավանդական ամենամսյա աղոթքը, որը կազմակերպում Է Սուրբ Էգիդիայի համայնքը: Հրավիրում ենք աղոթել Հայաստանի, Ուկրաինայի եւ աշխարհի բոլոր երկրների խաղաղության համար»,-ասել Է նա:

Դիտվել է՝ 5 անգամ

Առնչվող թեմաներ