Փաստաբանների բանանային պալատը այլևս իրականություն է

16:16, Մրտ 11, 2017


Ամիսներ առաջ հանդես եկա մի հրապարակումով, որտեղ քննության էի առնում ամենայն հայոց փաստաբաններ Լուսիեն Սահակյանի և Երվանդ Վարոսյանի՝ շատերի համար անհասկանալի վարքը։ Հարցադրումներ էի կատարել՝ արդյոք ինչի են ցանկանում հասնել այս մարդիկ, ովքեր իրենց ֆեյսբուքյան պատերը լցոնում են գրառումներով՝ փորձելով խոցել Պալատի բնականոն աշխատանքները։ Բացի դրանից ներգրավում են մի շարք լրատվամիջոցների, ովքեր բանուգործը թողած հրապարակում էին նրանց մտահանգումները։

Նրանց առաջարկել էի ստեղծել բանանային փաստաբանների պալատ, որտեղ իրենք իրենց լավ կզգան։ Իհարկե, ես այդ առաջարկը արել էի ամենայն անկեղծությամբ, հույս ունենալով, որ նրանք դա կընդունեն որպես հումոր։

Սակայն արի ու տես, որ մեր լանդորիկները ամենայն լրջությամբ են ընդունել իմ առաջարկը և օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամենայն լրջությամբ հայտարարեցին այդ դարակազմիկ իրադարձության մասին։

Առաջարկել էի նաև, որ այդ պալատի նախագահ դառնար Լուսինե Սահակյանը, որովհետև նա սիրում է սեղանի գլխին նստել ու հրապարակել էի լուսանկար, որտեղ նա իրոք նստած էր սեղանի գլխին։ Ասուլիսի ժամանակ վերջերս նրանց խմբի մեջ ներգրավված Տիգրան Աթանեսյանը հրապարակավ հրաժարվեց փաստաբանների պալատի նախագահի ապագա ընտրություններում ներկայացնել իր թեկնածությունը, Երվանդ Վարոսյանը ոչ միայն ասուլիսին չէր եկել, այլ անգամ գրառումով հանդես չեկավ այդ թեմայի շուրջ, իսկ ասուլիսի մյուս մասնակից Արամազդ Կիվիրյանը զինվել էր փաստաբանական նշտարով ու ախտորոշել, որ Պալատն անբուժելի հիվանդ է։ Կարծում ենք, որ նա ապագայում, ամենայն հավանականությամբ, կզբաղվի բժշկությամբ և չի մասնակցի իր հարսի համար նախատեսած որևէ պալատի նախագահի ընտրություններին։

Ես առանձնացրել եմ, այսպես ասած, «ընդդիմադիր» փաստաբանների ցանկը՝ Լուսինե Սահակյան, Երվանդ Վարոսյան, Արամազդ Կիվիրյան, Արգիշտի Կիվիրյան, Տիգրան Աթանեսյան, Վահե Գրիգորյան, Դիանա Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Լուսինե Հակոբյան, Հակոբ Սաֆարյան, Ռուբեն Սահակյան, Քրիստինա Գևորգյան, Գևորգ Գյոզալյան, Հեղինե Կիվիրյան (եթե ինչ-որ մեկին բաց եմ թողել մեծագույն հաճույքով կլրացնեմ այս ցանկը)։ Այս մարդիկ կազմում են փաստաբանական համայնքի մոտ 0,7 տոկոսը: Սա ուղղակի որպես մտածելու թեմա։

Առաջարկում եմ նաև հախուռն պայքար սկսել Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի դեմ, Ջավախքում գործող փաստաբանական համայնքի, Մերձդնեստրի, Օշի ու Ֆերգանայի, ինչպես նաև Դարֆուրի փաստաբանական կառույցների ու, ամենակրևորը մոռացա, Գայանայի Հանրապետության դեմ. խոպան հողեր են։

Սակայն, հարգելինե՛րս, ես առաջարկում  եմ ձեր նոր փաստաբանների բանանային պալատի հիմնը և մեծահոգաբար տրամադրում եմ յութուբյան հղումը․

Հայկ Հակոբյան

Դիտվել է՝ 571 անգամ