«Արմենպրես»-ը և իսպանական EFE-ն գործակցությունն ամրապնդեցին փոխըմբռնման հուշագրով

15:12, Մրտ 11, 2017


«Արմենպրես» լրատվական գործակալությունը և իսպանական EFE լրատվական գործակալությունը մարտի 11-ին Երևանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հուշագիրը նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում Մադրիդում ու Երևանում ներկայացուցչական բյուրոների հիմնման միջոցով: Կողմերը նախատեսում են նաև կազմակերպել լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

EFE-ի նախագահ Խոսե Անտոնիո Վերա Խիլի խոսքով՝ «Արմենպրես»-ի և EFE-ի միջև համագործակցությունը շատ կարևոր է իրենց համար, քանի որ իրենց գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանից ու Հայաստանից տեղեկատվության կարիք ունի: «Այս պահին մենք տարածաշրջանում թղթակից չունենք, ուստի ուղղակի տեղեկատվություն չենք ստանում: Մյուս կողմն էլ՝ «Արմենպրես»-ը, կարիք ունի Իսպանիայից և Լատինական Ամերիկայից եկող տեղեկատվության՝ տնտեսական, սպորտային և այլ ոլորտներից»,- նշեց Խոսե Անտոնիո Վերա Խիլը: Նա նաև շեշտեց, որ երկու լրատվական գործակալությունների համագործակցությունը կարևոր է նաև երկու երկրների հարաբերությունների համար:

Դիտվել է՝ 10 անգամ