Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երկրորդ թրեյլերը համացանցում է

13:27, Մրտ 3, 2017


Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը հրապարակել է երկրորդ թրեյլերը: «Կայսրությունն անկում է ապրում: Սերը վերապրում է»,- նման մեկնաբանությամբ է նոր թրեյլերը հրապարակել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Ֆիլմի նոր թրեյլերի մասին գրառում է կատարել հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը` հիշեցնելով, որ ֆիլմը կինովարձույթ դուրս կգա ապրիլի 21-ին: «Հպարտ եմ, որ իմ ընկեր Քրիս Քորնելի հետ ստեղծել եմ ֆիլմի ավարտի երաժշտությունը»,- նշել է նա:

«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատերՔըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:  

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել էայդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, ևհարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: ԵրբՄայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ էառաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբթուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբարոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայածառկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Դիտվել է՝ 46 անգամ

Առնչվող թեմաներ