Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

12:21, Մրտ 3, 2017


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի   գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ:
Հանդիպման առանցքում  եղել է ՀԲ-ի կողմից   հաստատված նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման մանրամասները: Հայաստանին  տրամադրվող  340 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հիմնական իրականացնողը Գնահատման և թեստավորման կենտրոնն է: Դրամաշնորհը 2 բաղադրիչ ունի` ավարտական միասնական քննություններում համակարգչային մեթոդների ներդրում. որպես փորձնական ծրագիր ընտրվել  է  «Ինֆորմատիկա և ՏՀՏ»  առարկան և երկրորդ` բուհական համակարգում ներդնել մագիստրոսական նոր կրթական ծրագիր` գնահատման համակարգի, թեսթավորման  և ուսումնական այլ բաղադրիչների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲ-ի կողմից ակնկալվող  դրամաշնորհային նոր ծրագրին: Նախատեսվում է, որ այն կուղղվի դպրոցական համակարգի արդյունավետության  ուսումնասիրմանը, որի արդյունքում  կմշակվի ծրագիր դպրոցական շենքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 33 անգամ

Առնչվող թեմաներ