«Օսկարի» մրցանակաբաշխությանը սխալի համար պատասխանատու աշխատակիցներն այլեւս չեն աշխատի

11:07, Մրտ 2, 2017


Քվեարկության խմբի մասնագետները, որոնք պատասխանատու են «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն կինոնկարի հայտարարման սխալի համար, այլեւս չեն աշխատի մրցանակի համար: Այդ մասին  հայտարարել Է ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:

Ըստ որում PwC հաշվեստուգիչ ընկերության հետ, որն արդեն շատ տասնամյակներ կատարում Է ձայների հաշվում եւ պատասխանատու Է մրցանակների ճիշտ բաշխման համար,  համագործակցության շարունակման հարցը «քննարկվում Է», նշել Է Շերիլ Բուն Այզեքսը, որի խոսքը  փոխանցել Է Associated Press-ը:
Ինչպես հայտնի Է, ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» պարգեւի հանձնման 89-րդ արարողությունն սկանդալային ավարտ Է ունեցել, երբ սխալմամբ հաղթող Է հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը:  Սոսկ այն բանից հետո, երբ նկարահանող խումբը բեմ Է դուրս եկել եւ սկսել շնորհակալական խոսքը, կազմակերպիչների ներկայացուցիչը դուրս Է եկել բեմ եւ ասել, թե «լավագույն ֆիլմը «Լուսնի լույսը» կինոնկարն Է: «Սա կատակ չԷ, «Լուսնի լույսը» շահել Է «Լավագույն կինոնկար» պարգեւը»,- ասել Է մրցանակի ներկայացուցիչը:
Մի քանի րոպե բեմում շփոթահար վիճակ  Էր, եւ չԷին հասկանում, թե ինչ Է տեղի ունենում եւ կատակ  չԷ արդյոք տեղի ունեցածը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր պարգեւը հայտարարած Ուորեն Բիթին սխալ ծրար Է ստացել, ուստիեւ հայտնել Է ոչ այն հաղթողին, դերասանն ինքն այսպես Է պարզաբանել տեղի ունեցած թյուրիմացությունն արարողության եթերում:
«Ես բացեցի ծրարը. այնտեղ գրված Էր Էմմա Սթոուն «Լա Լա Լենդ»,- ասել Է Բիթին՝ բացատրելով, որ հենց այդ պատճառով Է ինքը ձգձգել հաղթողին հայտարարելը: Բացելով ծրարը՝ դերասանն անմիջապես չի հայտարարել կինոնկարի անունը, բայց լսարանին դա  թվացել Է որպես ժամանակի դիտավորյալ ձգձգում եւ անվանակարգորդների «նյարդերի հետ խաղ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Դիտվել է՝ 39 անգամ

Առնչվող թեմաներ